Հոդված 26. Արտակարգ իրավիճակների ժամանակ հանրային առողջության պահպանումը
Հոդված 26. Արտակարգ իրավիճակների ժամանակ հանրային առողջության պահպանումը
1. Արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման համար հանրային առողջության պահպանման նպատակով Լիազոր մարմնի կողմից մշակվում և հաստատվում են հանրային առողջապահական համալիր (բոլոր վտանգների դեպքում ընդհանուր), ինչպես նաև, ըստ արտակարգ իրավիճակի տեսակի և վտանգի գործոնի, մասնահատուկ (առանձին) ծրագրեր, ներառյալ արտակարգ իրավիճակների առաջացման կանխարգելման և դրանց հետևանքների սահմանափակմանը և վերացմանն ուղղված միջոցառումները:
2. Արտակարգ իրավիճակների ժամանակ հանրային առողջության պահպանման նպատակով Լիազոր մարմինը իր ուժերով կամ այլ պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ կազմակերպում և իրականացնում է վարժանքներ, կրթական ծրագրեր, ապահովում է արտակարգ իրավիճակների պատրաստվածությունը և դրանց ժամանակ գործողությունների համար կարողությունները և ռեսուրսները, ինչպես նաև մասնակցում է այլ մարմինների կողմից իրականացվող միջոցառումների: