Գլուխ 7 · ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՎՐԱ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ (ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԻԳԻԵՆԱՆ)
Հոդված 44. Թափոնների գործածության՝ գոյացման, հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման, հեռացման, վնասազերծման, ոչնչացման և թաղման բնագավառում հանրային առողջապահության ապահովման պահանջները
Հոդված 44. Թափոնների գործածության՝ գոյացման, հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման, հեռացման, վնասազերծման, ոչնչացման և թաղման բնագավառում հանրային առողջապահության ապահովման պահանջները
1. Թափոնների գործածության՝ գոյացման, հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման, հեռացման, վնասազերծման, ոչնչացման կամ թաղման հետ կապված գործունեությունը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ներառյալ հանրային առողջապահական նորմատիվների պահանջներին համապատասխան: