Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. Կառավարության լիազորությունները հանրային առողջապահության բնագավառում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Կառավարության լիազորությունները հանրային առողջապահության բնագավառում

1. Կառավարությունն իր իրավասության շրջանակներում`

1) ըստ անհրաժեշտության հաստատում է ծրագրեր՝ սույն օրենքով սահմանված կարգավորումների շրջանակներում՝ ուղղված հանրության (մարդու) առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանը և նվազեցմանը, առողջության համար բարենպաստ շրջակա միջավայրի ստեղծմանը, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանը, հանրային առողջապահության ոլորտում բնակչության իրազեկմանը, հանրային առողջապահական գիտելիքների տարածմանը, առողջ ապրելակերպի քարոզչությանը.

2) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության և պետական գրանցման ենթակա արտադրանքի (ապրանքների) ցանկերը.

3) հաստատում է սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջները.

4) հաստատում է սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանությունը հավաստող անվտանգության միասնական փաստաթղթի` պետական գրանցման վկայականի տրման կարգը, պետական գրանցման վկայականի և դրա հավելվածի ձևերը, ինչպես նաև պետական գրանցման վկայականի ռեեստրի վարման կարգը.

5) սահմանում է Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը, հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի մասին հաղորդման և գնահատման սխեման, հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող դեպքերի գնահատման և հաղորդման համար կիրառվող որոշման ընդունման սխեմաների օրինակները.

6) սահմանում է Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնում միջազգային կազմակերպություններին, միջկառավարական մարմիններին, առանձին երկրներին, ինչպես նաև միջոլորտային համագործակցության շրջանակներում հաղորդվող՝ հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող դեպքերի ռեգիստրը և դրանք հաղորդելու կարգը.

7) հաստատում է պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետությունում Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման և հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագիրը.

8) հաստատում է կոնտակտավորների հսկողության հետ կապված զբոսաշրջային օպերատորների և ավիաուղիների հետ կապի մեխանիզմները (հասցեական քարտերը, համակարգչային տվյալների արխիվը և կապը) և դրանց ապահովման կարգը.

9) հաստատում է լաբորատոր կենսաանվտանգության, կենսաապահովության, քիմիական և ճառագայթային անվտանգության համակարգերին ներկայացվող ընդհանուր պահանջները.

10) հաստատում է համաճարակի և համավարակի պատրաստվածության և արձագանքման պլանը.

11) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։