Գլուխ 4 · ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ
Հոդված 12. Իմունականխարգելման ենթակա անձանց պարտականությունները
Հոդված 12. Իմունականխարգելման ենթակա անձանց պարտականությունները
1. Համաճարակաբանական ցուցումով պատվաստման ենթակա անձինք պարտավոր են պատվաստվել հանրային առողջապահական նորմատիվներով սահմանված դեպքերում, բացառությամբ բացարձակ հակացուցում ունեցող անձանց:
2. Իմունականխարգելման ենթակա անձինք կամ նրանց օրինական ներկայացուցիչները պարտավոր են՝
1) ապահովել իրենց, իրենց երեխաների, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց և իրենց խնամակալության կամ խնամատարության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց մասնակցությունը հիվանդությունների իմունականխարգելմանը.
2) պահպանել հանրային առողջության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված պատվաստումների վերաբերյալ պահանջները: