Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 15. Ախտահանման, միջատազերծման և կրծողազերծման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Ախտահանման, միջատազերծման և կրծողազերծման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը

1. Վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով հանրային առողջապահական նորմատիվներով նախատեսված դեպքերում և կարգով իրականացվում են ախտահանում, միջատազերծում, կրծողազերծում:

2. Ախտահանումը, միջատազերծումը, կրծողազերծումը կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական օգնության և սպասարկման համապատասխան գործունեության իրականացման լիցենզիա ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկը, բացառությամբ եթե դրանք իրականացվում են ոչ ձեռնարկատիրական (տնտեսական) գործունեության նպատակով:

3. Ախտահանում կամ միջատազերծում կամ կրծողազերծում իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները սահմանում է Կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։