Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Հանրային առողջության ապահովման մասին օրենսդրությունը
Հոդված 2. Հանրային առողջության ապահովման մասին օրենսդրությունը
1. Հանրային առողջության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, այլ օրենքներից, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերից, հանրային առողջապահական նորմատիվներից և իրավական այլ ակտերից, բացառությամբ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի: