Գլուխ 5 · ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 23. Կարանտինի գործողության ժամկետը, դրա երկարաձգումը և կարանտին սահմանելու մասին որոշման գործողության դադարեցումը
Հոդված 23. Կարանտինի գործողության ժամկետը, դրա երկարաձգումը և կարանտին սահմանելու մասին որոշման գործողության դադարեցումը
1. Կարանտինը սահմանվում է մինչև վեց ամիս ժամկետով:
2. Կարանտին սահմանելու հիմքերը չվերանալու դեպքում դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր անգամ մինչև վեց ամիս՝ պահպանելով կարանտին սահմանելու՝ սույն օրենքով սահմանված կարգը:
3. Կարանտինը դադարում է կարանտինի գործողության ժամկետը լրանալու և չերկարաձգելու կամ կարանտին սահմանելու մասին որոշման գործողությունը դադարեցվելու դեպքում: