Գլուխ 7 · ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՎՐԱ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ (ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԻԳԻԵՆԱՆ)
Հոդված 39. Մարդու և կենդանիների համար ախտածնության 1-4-րդ խմբերի միկրոօրգանիզմների, հելմինթների և կենսաբանական ծագում ունեցող թույների արտադրությանը, մշակմանը, տեղափոխմանը, օգտագործմանը, պահպանմանը և վարակազերծմանը ներկայացվող հանրային առողջության ապահովման պահանջները

1. Մարդու և կենդանիների համար ախտածնության 1-4-րդ խմբերի միկրոօրգանիզմները, հելմինթները և կենսաբանական ծագում ունեցող թույները արտադրվում, մշակվում, տեղափոխվում, օգտագործվում, պահպանվում, վնասազերծվում և վարակազերծվում են այնպես, որ չվտանգեն մարդկանց առողջությունը՝ հանրային առողջապահական նորմատիվներին համապատասխան: