Հոդված 4. Հանրային առողջապահության ապահովման հիմնադրույթները
Հոդված 4. Հանրային առողջապահության ապահովման հիմնադրույթները
1. Հայաստանի Հանրապետությունում հանրային առողջապահության ապահովումն իրականացվում է՝
1) հանրային առողջապահության միասնական պետական քաղաքականության մշակմամբ և իրականացմամբ.
2) հանրային առողջապահությանն ուղղված պետական, տեղական և այլ նպատակային ծրագրերի իրագործմամբ.
3) հանրային իշխանության մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային առողջության ապահովման մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ, ինչպես նաև հանրային առողջապահական նորմատիվներով կամ այլ իրավական ակտերով սահմանված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացմամբ.
4) հանրային առողջապահության և հանրային առողջության իրավիճակի մասին լիարժեք տեղեկատվության ապահովմամբ.
5) հանրային առողջապահության ապահովման պետական վերահսկողությամբ, արտադրական հսկողության մեխանիզմների իրագործմամբ.
6) հիվանդությունների առաջացման ու տարածման պատճառների և պայմանների բացահայտմամբ, գնահատմամբ, վերլուծությամբ, դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների կազմակերպմամբ ու իրականացմամբ.
7) օրենսդրությամբ սահմանված կարգով հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակներին պատրաստվածությամբ և պլանավորմամբ, արձագանքմամբ, հետևանքների սահմանափակմամբ և վերացմամբ.
8) հանրության (մարդու) առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների բացասական ազդեցության կանխարգելմամբ.
9) հանրային իրազեկմամբ, բժշկական ու հանրային առողջապահական գիտելիքների տարածմամբ և առողջ ապրելակերպի քարոզչությամբ.
10) հանրային առողջության ապահովման մասին օրենսդրության պահանջների խախտման համար ֆիզիկական և իրավաբանական, ինչպես նաև պաշտոնատար անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցների սահմանմամբ ու կիրառմամբ: