Հոդված 42. Բնակավայրերի տարածքում, աշխատատեղերում աղմուկի, վիբրացիայի (թրթռման), ինֆրաձայնի և ուլտրաձայնի մակարդակին, ուլտրամանուշակագույն, տեսանելի լույսին, ինֆրակարմիր, ռադիոհաճախականության ճառագայթումներին, ցածր հաճախականության ու ստատիկ էլեկտրական և մագնիսական դաշտերին ներկայացվող հանրային առողջության ապահովման պահանջները

1. Բնակավայրերի տարածքում, աշխատատեղերում աղմուկի, վիբրացիայի (թրթռման), ինֆրաձայնի և ուլտրաձայնի մակարդակը, ուլտրամանուշակագույն, տեսանելի լույսի, ինֆրակարմիր, ռադիոհաճախականության ճառագայթումները, ցածր հաճախականության ու ստատիկ էլեկտրական և մագնիսական դաշտերը (ոչ իոնացնող ճառագայթումը) պետք է համապատասխանեն հանրային առողջապահական նորմատիվների պահանջներին:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ճառագայթման աղբյուրների արտադրությունը, շահագործման հանձնումն ու օգտագործումը պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ապահովելով հանրային առողջության անվտանգությունը` հանրային առողջապահական նորմատիվների պահանջներին համապատասխան: