Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 46. Արտադրական հսկողությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 46. Արտադրական հսկողությունը

1. Մարդու առողջության համար շրջակա միջավայրի, արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների անվտանգությունն ապահովելու նպատակով հանրային առողջապահական նորմատիվներով նախատեսված դեպքերում և կարգով իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են իրականացնել արտադրական հսկողություն, այդ թվում՝ լաբորատոր հետազոտությունների ու փորձարկումների իրականացում, շրջակա միջավայրի գործոնների, ապրանքների արտադրության, պահպանության, տեղափոխման, իրացման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ընթացքում հանրային առողջապահական նորմատիվների պատշաճ կատարման և սանիտարահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների իրականացման հսկողություն:

2. Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը կարող է արտադրական հսկողությունն իրականացնել ինքնուրույն կամ պայմանագրային հիմունքներով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական օգնության և սպասարկման համապատասխան գործունեության իրականացման լիցենզիա ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ, ինչպես նաև պետական կառավարման համակարգի կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկի միջոցով:

3. Արտադրական հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները սահմանում է Կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։