Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ, ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԵՎ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

Հոդված 48. Հանրային առողջապահական գիտելիքների տարածումը, հանրային առողջապահական գիտելիքների ուսուցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 48. Հանրային առողջապահական գիտելիքների տարածումը, հանրային առողջապահական գիտելիքների ուսուցումը

1. Բնակչության շրջանում հանրային առողջապահական գիտելիքներ ապահովելու համար (այդ թվում՝ արտակարգ իրավիճակների ժամանակ) Լիազոր մարմնի կողմից կամ նրա հետ համաձայնեցված կարգով կազմակերպվում և իրականացվում է հիվանդությունների կանխարգելմանը և առողջության ամրապնդմանն ուղղված հանրային առողջապահական գիտելիքների տարածում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված համաձայնեցման կարգը սահմանում է Լիազոր մարմինը:

3. Սննդարդյունաբերության, առևտրի և հանրային սննդի կազմակերպությունների, ջրային կառույցների, բուժական և կանխարգելիչ կազմակերպությունների, ինչպես նաև մանկական դաստիարակչական բնագավառների աշխատողների շրջանում պարտադիր իրականացվում է նվազագույն հանրային առողջապահական գիտելիքների ուսուցում՝ Կառավարության սահմանած կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։