Հոդված 51. Աշխատանքի հիգիենայի ծառայություններին ներկայացվող պահանջները
Հոդված 51. Աշխատանքի հիգիենայի ծառայություններին ներկայացվող պահանջները
1. Աշխատողների առողջության և անվտանգության պահպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջներին համապատասխան:
2. Աշխատանքի հիգիենայի ծառայություններ կարող են մատուցել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական օգնության և սպասարկման համապատասխան գործունեության իրականացման լիցենզիա ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկը:
3. Աշխատանքի հիգիենայի ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները սահմանում է Կառավարությունը:
4. Աշխատանքի հիգիենայի ծառայությունների նվազագույն ծավալը սահմանում է Կառավարությունը: