Հոդված 104.2. Ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապօրինի էլեկտրական սնուցում անցկացնելը, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ներքին էլեկտրահաղորդման գծերին կամ էլեկտրատրանսպորտի կոնտակտային ցանցին այլ օբյեկտներ միացնելու ապօրինի թույլտվություն տալը

Ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապօրինի էլեկտրական սնուցում անցկացնելը, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից այդ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ներքին էլեկտրահաղորդման գծերին կամ էլեկտրատրանսպորտի կոնտակտային ցանցին այլ օբյեկտներ միացնելու ապօրինի թույլտվություն տալը կամ դրանց ապօրինի միացումները չվերացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով` ապօրինի էլեկտրական սնուցման համար օգտագործված միջոցների բռնագրավմամբ:
(ընդունվել է 25.05.95)