Հոդված 40.4. Հանրաքվեի և ընտրական հանձնաժողովների գործունեությանը միջամտելը
Հոդված 40.4. Հանրաքվեի և ընտրական հանձնաժողովների գործունեությանը միջամտելը
Հանրաքվեի և ընտրական հանձնաժողովների գործունեությանը միջամտելը կամ նրանց գործունեության համար տեղեկություններ ու նյութեր չտրամադրելը կամ հանրաքվեի և ընտրական հանձնաժողովների որոշումները չկատարելը, ինչպես նաև հանրաքվեի և ընտրական հանձնաժողովների անդամների պարտականությունների կատարմանը խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.08.91, 02.09.93 խմբագրությամբ)