Հոդված 166.1. Պետական ծառայողների կողմից պաշտոնի բերումով ստացած արժեքավոր նվերները պետությանը չհանձնելը
Հոդված 166.1. Պետական ծառայողների կողմից պաշտոնի բերումով ստացած արժեքավոր նվերները պետությանը չհանձնելը
Պետական ծառայողների կողմից պետական և ոչ պետական ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից, ինչպես նաև արտասահմանյան պետություններից, կազմակերպություններից, ֆիրմաներից պաշտոնի բերումով ստացած արժեքավոր նվերները սահմանված կարգով պետությանը չհանձնելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափով` նվեր ստացված առարկաների բռնագրավմամբ, իսկ դրանց բացակայության դեպքում` տուգանքի նշանակում նվերի արժեքի քառապատիկ չափով:
(02.09.93 խմբագրությամբ)