Հոդված 189.1. Թանկարժեք մետաղներ և քարեր կամ դրանք պարունակող առարկաներ ստանալու, ծախսելու, պահպանելու սահմանված կանոնները խախտելը
Հոդված 189.1. Թանկարժեք մետաղներ և քարեր կամ դրանք պարունակող առարկաներ ստանալու, ծախսելու, պահպանելու սահմանված կանոնները խախտելը
Բոլոր տեսակների թանկարժեք մետաղներ ու քարեր և դրանք պարունակող առարկաներ վերամշակող, կիրառող և օգտագործող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից թանկարժեք մետաղներ և քարեր կամ դրանք պարունակող առարկաներ ստանալու, ծախսելու, հաշվառելու, պահպանելու, ինչպես նաև դրանց ջարդոնն ու թափոնները հավաքելու և պետական ֆոնդ հանձնելու սահմանված կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով:
(28.05.86, 02.09.93 խմբագրությամբ)