Անցնել բովանդակությանը

Հոդված 219. Վարչական հանձնաժողովներ

գործել է մինչև 1993-08-21Բացել ARLIS-ում

Հոդված 219. Վարչական հանձնաժողովներ

Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները քննում են սույն օրենսգրքի 45-48, 51, 52, 54-58 հոդվածներով, 60 հոդվածով (խախտումներ, որոնք օգտակար հանածոների հանքավայրերի մշակման պրոցեսում չեն կատարվել), 64-79 հոդվածներով, 80-86 հոդվածներով (եթե դրանք չեն համարվում մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների և նորմաների խախտումներ), 87 հոդվածով (բացառությամբ պետական սանիտարական հսկողություն իրականացնող մարմինների կարգադրությունները չկատարելուց), 88 հոդվածի առաջին մասով (բացի որսի, ձկնորսության և ձկան պաշարների պահպանության կանոնների խախտումների վերաբերյալ գործերից), 90-95 հոդվածներով, 107 հոդվածով, 108-110.2 հոդվածներով, 113, 114 հոդվածներով, 117 հոդվածի առաջին, երրորդ և չորրորդ մասերվ (քաղաքացիական ավիացիայի նախարարությունը չենթարկվող օդանավակայաններում կամ այդպիսի օդանավակայանների շրջանում կատարված խախտումների համար), 134 հոդվածով (բացի վարորդների կողմից տրանսպորտային միջոցներ օկտագործելու վերաբերյալ գործերից), 135 հոդվածով (ավտոմոբիլային տրանսպորտում խախտումներ կատարելու համար), 141-146, 149-162, 162.1 , 164, 166, 168, 171, 173, 176 հոդվածներով, 177, 178 հոդվածներով (բացի անչափահասների ծնողների կամ նրանց փոխարինող անձանց վերաբերյալ գործերից) և 179, 179.1 , 180, 181, 183, 184, 186, 188, 190-199, 204-206, 208-212 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները քննում են սույն օրենսգրքի 46 հոդվածով, 80-86 հոդվածներով (եթե դրանք չեն համարվում մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների և նորմաների խախտումներ), 87 հոդվածով բացառությամբ պետական սանիտարական հսկողություն իրականացնող մարմինների կարգադրությունները չկատարելը ... հոդվածի առաջին մասով (բացի որսի, ձկնորսության և ձկան պաշարների պահպանության կանոնների խախտումների վերաբերյալ գործերից), 95 հոդվածով, 101 հոդվածով (երբ իրավախախտումը կատարվել է քաղաքացու կողմից), 107, 110, 113 հոդվածներով, 134 հոդվածով (բացի վարորդների կողմից տրանսպորտային միջոցներն օգտագործելու վերաբեյալ գործերից), 135 հոդվածով (ավտոմոբիլային տրանսպորտում խախտումներ կատարելու համար), 141, 142, 146, 149, 150, 152-157, 159-161, 161.1 , 168, 171, 173, 175 հոդվածներով, 177, 178 հոդվածներով (բացի անչափահասների ծնողների և նրանց փոխարինող անձանց վերաբերյալ գործերից) և 183, 184, 186, 190-194, 204, 205, 208-212 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները քննում են նաև այն իրավախախտումների վերաբերյալ գործերը, որոնց համար վարչական պատասխանատվություն է սահմանվում սույն օրենսգրքի 5 հոդվածին համապատասխան:

(25.06.86, 06.04.88, 10.03.90, 11.05.92, 14.06.94, 25.05.95 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։