Հոդված 151. Քաղաքացիներին բնակարանային հաշվառման վերցնելու կարգը և բնակելի տների ու բնակելի տարածությունների բնակեցման ժամկետները խախտելը
Հոդված 151. Քաղաքացիներին բնակարանային հաշվառման վերցնելու կարգը և բնակելի տների ու բնակելի տարածությունների բնակեցման ժամկետները խախտելը
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիներին հաշվառման վերցնելու, հաշվառումից հանելու և քաղաքացիներին բնակելի տարածություն հատկացնելու կարգը պաշտոնատար անձանց կողմից խախտելը, բնակելի տների և բնակելի տարածությունների բնակեցման սահմանված ժամկետները չպահպանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)