Հոդված 128. Վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը
Հոդված 128. Վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից այդ միջոցները վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսի չափով:
Նույն խախտումը, որը առաջացրել է տրանսպորտային միջոցների, բեռների ճանապարհների, ճանապարհային և մյուս կառուցվածքների կամ այլ գույքի վնասվածք`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
(02.07.91, 02.09.93 խմբագրությամբ)