Հոդված 80. Աղտոտող նյութերի արտանետումը մթնոլորտ` նորմատիվների գերազանցումով կամ առանց թույլտվության, և վնասակար ֆիզիկական ներգործությունը մթնոլորտային օդի վրա
Հոդված 80. Աղտոտող նյութերի արտանետումը մթնոլորտ` նորմատիվների գերազանցումով կամ առանց թույլտվության, և վնասակար ֆիզիկական ներգործությունը մթնոլորտային օդի վրա
Մթնոլորտն աղտոտող նյութերի առավելագույն թույլատրելի արտանետումների կամ ժամանակավոր համաձայնեցված արտանետումների նորմատիվների գերազանցումը. մթնոլորտային օդի վրա առավելագույն թույլատրելի վնասակար ֆիզիկական ներգործությունների նորմատիվների գերազանցումը, աղտոտող նյութերի արտանետումը մթնոլորտ առանց դրա համար հատկապես լիազորված պետական մարմինների թույլտվության. վնասակար ֆիզիկական ներգործությունը մթնոլորտային օդի վրա առանց դրա համար հատկապես լիազորված պետական մարմինների թույլտվության, այն դեպքերում, երբ ԽՍՀ Միության օրենսդրությանը համապատասխան այդպիսի թույլտվություն ստանալը անհրաժեշտ է`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:
(հոդ. 80 փոփ. 02.09.93, 06.11.02 ՀՕ-459-Ն օրենքներ)