Հոդված 63. Ջրատնտեսական կառուցվածքները և հարմարանքները վնասելը, դրանց շահագործման կանոնները խախտելը
Հոդված 63. Ջրատնտեսական կառուցվածքները և հարմարանքները վնասելը, դրանց շահագործման կանոնները խախտելը
Ջրատնտեսական կառուցվածքները և հարմարանքները վնասելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
Ջրատնտեսական կառուցվածքների և հարմարանքների շահագործման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(04.06.91, 02.09.93 խմբագրությամբ)