Հոդված 118. Օդային տրանսպորտով վտանգավոր նյութեր և առարկաներ փոխադրելու կանոնները խախտելը
Հոդված 118 . Օդային տրանսպորտով վտանգավոր նյութեր և առարկաներ փոխադրելու կանոնները խախտելը
Օդային տրասպորտով վտանգավոր նյութեր կամ առարկաներ փոխադրելու կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով` նշված նյութերը և առարկաները հատուցմամբ վերցնելով կամ բռնագրավելով կամ առանց դրանց, և պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)