Հոդված 242.1. Բնության պահպանության իրավասու պետական մարմինները
Հոդված 242.1. Բնության պահպանության իրավասու պետական մարմինները
Բնության պահպանության իրավասու պետական մարմինները քննում են սույն օրենսգրքի 201.1, 201.2 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Բնության պահպանության իրավասու` պետական մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն իրավասու պետական մարմնի ղեկավարը, նրա տեղակալները, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
(լրաց. 22.05.96 օրենք)