Անցնել բովանդակությանը

Հոդված 104.3. Էներգապետհսկողության և էլեկտրամատակարարող մարմինների կողմից օբյեկտներն էլեկտրական ցանցին միացնելու ապօրինի թույլտվություն տալը, կամ ապօրինի միացումները չվերացնելը կամ էլեկտրական էներգիայի մատակարարման սահմանված գրաֆիկը խախտելը

գործել է մինչև 1993-08-21Բացել ARLIS-ում

Հոդված 104.3. Էներգապետհսկողության և էլեկտրամատակարարող մարմինների կողմից օբյեկտներն էլեկտրական ցանցին միացնելու ապօրինի թույլտվություն տալը, կամ ապօրինի միացումները չվերացնելը կամ էլեկտրական էներգիայի մատակարարման սահմանված գրաֆիկը խախտելը

Էներգապետհսկողության և էլեկտրամատակարարող մարմինների պաշտոնատար անձանց, հսկիչների կամ տեսուչների կողմից քաղաքացիների բնակելի տները, բնակարանները կամ մյուս օբյեկտները, ինչպես նաև ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները էլեկտրական ցանցին կամ էլեկտրատրանսպորտի կոնտակտային ցանցին միացնելու ապօրինի թույլտվություն տալը կամ ապօրինի միացումները չվերացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Էլեկտրամատակարարող մարմինների դիսպետչերական ծառայությունների կամ բաշխիչ ենթակայանների օպերատիվ ծառայությունների աշխատակիցների կողմից առանց էլեկտրացանցի կամ էլեկտրացանցի վերադաս կազմակերպության իրավասու անձանց թույլտվության էլեկտրական էներգիայի մատակարարման սահմանված գրաֆիկը խախտելը, ինչպես նաև էլեկտրացանցի կամ էլեկտրացանցի վերադաս կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից, սահմանված կարգով չնախատեսված դեպքերում, էլեկտրամատակարարման գրաֆիկի խախտման թույլտվություն տալը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

(ընդունվել է 25.05.95)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։