Անցնել բովանդակությանը

Հոդված 127. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության այն կանոնները խախտելը, որի հետևանքով առաջացել է տրանսպորտային միջոցների կամ այլ գույքի վնասում, ինչպես նաև ճանապարհային երթևեկության այլ կանոնները խախտելը

գործել է մինչև 1993-08-21Բացել ARLIS-ում

Հոդված 127. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության այն կանոնները խախտելը, որի հետևանքով առաջացել է տրանսպորտային միջոցների կամ այլ գույքի վնասում, ինչպես նաև ճանապարհային երթևեկության այլ կանոնները խախտելը

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սույն օրենսգրքի 123, 124, 124.1, 125 հոդվածներով նախատեսված ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն առաջացրել է տրանսպորտային միջոցների, բեռների ճանապարհների, ճանապարհային և մյուս կառուցվածքների կամ այլ գույքի վնասում, կամ, ի խախտումն սահմանված կանոնների, այն ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը, որի մասնակիցն են նրանք`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսի չափով կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում երեքից մինչև վեց ամիս ժամանակով:

Վարորդների կողմից ճանապարհային երթևեկության այլ կանոններ խախտելը, բացի սույն օրենսգրքի 123, 124, 124.1, 125, 126 հոդվածներով նախատեսված կանոններից, որոնք առաջացրել են սույն հոդվածի առաջին մասում նշված հետևանքները`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի չափով: Ճանապարհային երթևեկության կանոնների այլ խախտումները, բացի սույն օրենսգրքի 123, 124, 124.1, 125-129, 131, 132 և 140 հոդվածներով նախատեսվածներից` առաջացնում են նախազգուշացում:

(02.07.91, 02.09.93 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։