Հոդված 71. Ինքնագլուխ խոտհունձ կատարելը և անասուններ արածեցնելը
Հոդված 71 . Ինքնագլուխ խոտհունձ կատարելը և անասուններ արածեցնելը
Անտառներում և պետական անտառային ֆոնդի ոչ անտառապատ հողերում ինքնագլուխ խոտհունձ կատարելը և անասուններ արածացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.09.93 խմբագրությամբ)