Անցնել բովանդակությանը

Հոդված 40.1. Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների և ընտրությունների անցկացմանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանն արգելք հանդիսանալը

գործել է մինչև 1993-08-21Բացել ARLIS-ում

Հոդված 40.1. Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների և ընտրությունների անցկացմանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանն արգելք հանդիսանալը

Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովների, նախաձեռնող խմբերի անդամների, թեկնածուների և նրանց վստահված անձանց, հասարակական-քաղաքական կազմակերպությունների անդամների կամ նրանց կողմից լիազորված անձանց լիազորությունների իրականացմանն արգելք հանդիսանալը, եթե այդ գործողությունները զուգորդված չեն բռնության, խաբեության, սպառնալիքի կամ կաշառման հետ`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` դրա լրիվ չափից մինչև կրկնապատիկը:

(02.08.91, 02.09.93, 19.05.95 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։