Հոդված 86. Բույսերի պաշտպանության միջոցները փոխադրելու, պահելու և կիրառելու կանոնները խախտելը
Հոդված 86. Բույսերի պաշտպանության միջոցները փոխադրելու, պահելու և կիրառելու կանոնները խախտելը
Բույսերի պաշտպանության միջոցները, դրանց աճի խթանիչները, հանքային պարարտանյութերը և մյուս պատրաստուկները փոխադրելու, պահելու և կիրառելու կանոնները խախտելը, որը առաջացրել է կամ կարող էր առաջացնել մթնոլորտային օդի աղտոտում կամ վնաս է հասցրել կենդանական աշխարհին`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև հնգապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ` քսանհինգապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
(հոդ. 86 փոփ. 02.09.93, 06.11.02 ՀՕ-459-Ն օրենքներ)