Անցնել բովանդակությանը

Հոդված 294. Ժողովրդական դատավորի, ներքին գործերի մարմնի պետի, վերադաս դատարանի նախագահի և ներքին գործերի վերադաս մարմնի պետի լիազորությունները գործի վերանայման բնագավառում

գործել է մինչև 1993-08-21Բացել ARLIS-ում

Հոդված 294. Ժողովրդական դատավորի, ներքին գործերի մարմնի պետի, վերադաս դատարանի նախագահի և ներքին գործերի վերադաս մարմնի պետի լիազորությունները գործի վերանայման բնագավառում

Սույն օրենսգրքի 40.1, 40.3-40.6., 53, 147, 162.1, 163, 170.5, 172 հոդվածներով, 175 հոդվածի երրորդ մասով, 182 և 185 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների գործերով ժողովրդական դատավորի որոշումը կարող է դատախազի բողոքով բեկանվել կամ փոփոխվել անձանբ ժողովրդական դատավորի կողմից, ինչպես նաև անկախ դատախազի բողոքի առկայությունից` վերադաս դատարանի նախագահի կողմին:

Սույն օրենսգրքի 172 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործով ներքին գործերի մարմնի պետի որոշումը կարող է դատախազի բողոքով բեկանվել կամ փոփոխվել անձամբ ներքին գործերի մարմնի պետի կողմից, ինչպես նաև անկախ դատախազի բողոքի առկայությունից` ներքին գործերի վերադաս մարմնի պետի կողմից:

(02.08.91, 11.05.92, 19.05.95 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։