Հոդված 148. Ռադիոէլեկտրոնային միջոցներ ձեռք բերելու, տեղակայելու, կառուցելու և շահագործելու կանոնները խախտելը
Հոդված 148. Ռադիոէլեկտրոնային միջոցներ ձեռք բերելու, տեղակայելու, կառուցելու և շահագործելու կանոնները խախտելը
Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից ռադիոէլեկտրոնային միջոցներ ձեռք բերելու, տեղակայելու, կառուցելու և շահագործելու կանոնները, ռադիոհաճախականությունների օգտագործման կանոնները, ռադիոճառագայթման նորմաները և ռադիոընդունման թույլատրելի ինդուստրիալ խանգարումների նորմաները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով:
Պաշտոնատար անձանց կողմից սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումները տուգանքի նշանակումից հետո մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը, ինչպես նաև ռադիոընդունման խանգարումներ առաջացնող խախտումներ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև քսան տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)