Հոդված 299. Վարչական տույժ նշանակելու մասին որոշումների կատարումը
Հոդված 299. Վարչական տույժ նշանակելու մասին որոշումների կատարումը
Վարչական տույժեր նշանակելու մասին որոշումներն ի կատար են ածվում դրա համար լիազորված մարմինների կողմից` ԽՍՀ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Վարչական կալանքի մասին որոշումն ի կատար է ածվում ներքին գործերի մարմինների կողմից` ԽՍՀ Միության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Նույն անձի նկատմամբ վարչական տույժեր նշանակելու մասին մի քանի որոշումներ կայացվելու դեպքում յուրաքանչյուր որոշում ի կատար է ածվում առանձին-առանձին: