Հոդված 109. Կարանտինային ստուգման և համապատասխան մշակման չենթարկված նյութեր դուրս հանելը
Հոդված 109. Կարանտինային ստուգման և համապատասխան մշակման չենթարկված նյութեր դուրս հանելը
Կարանտինային ստուգման և համապատասխան մշակման չենթարկված արտասահմանյան երկրներից բերված նյութերը սահմանային երկաթուղային կայարաններից, ավտոկայարաններից (ավտոկայաններից), օդանավակայաններից և այլ սահմանային կետերից դուրս հանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասը տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` տասնհինգ տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)