Անցնել բովանդակությանը

Հոդված 123. Տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը վարորդների կողմից

գործել է մինչև 1993-08-21Բացել ARLIS-ում

Հոդված 123. Տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը վարորդների կողմից

Անվտանգության գոտիների կամ մոտոսաղավարտի օգտագործման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով:

Արգելակման համակարգի կամ ղեկի կառավարման անսարքություններ ունեցող, կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված, կամ սահմանված կարգով չգրանցված, կամ պետական տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի չափով:

Առանց պետհամարանիշի, կեղծված, ինքնաշեն, փոխարինված, անընթռնելի կամ չթույլատրվող նշագրումներ ունեցող պետհամարանիշով տրանսպորտային միջոցներ վարորդների կողմից վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև վաթսունհինգ տոկոսի չափով:

Սույն հոդվածի երրորդ մասում նախատեսված արարքներն այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտման համար մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափով:

Ծանոթագրություն. Սույն օրենսգրքի 123, 124, 124.1, 125-130, 132-134 հոդվածներում տրանսպորտային միջոցներ ասելով պետք է հասկանալ ավտոմեքենաների բոլոր տեսակները, տրակտորները և մյուս ինքնագնաց մեքենաները, տրամվայներն ու տրոլեյբուսները, ինչպես նաև մոտոցիկլետները և մեխանիկական տրանսպորտի մյուս միջոցները:

(02.07.91, 02.09.93 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։