Անցնել բովանդակությանը

Հոդված 126. Տրանսպորտային միջոցները վարորդների կողմից հարբած կամ թմրամիջոցներ օգտագործած վիճակում վարելը

գործել է մինչև 1993-08-21Բացել ARLIS-ում

Հոդված 126. Տրանսպորտային միջոցները վարորդների կողմից հարբած կամ թմրամիջոցներ օգտագործած վիճակում վարելը

Տրանսպորտային միջոցները վարորդների կողմից հարբած կամ թմրամիջոցներ օգտագործած վիճակում վարելը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների վարումը հարբած կամ թմրամիջոցներ օգտագործած վիճակում գտնվող անձին հանձնելը, սահմանված կարգին համապատասխան հարբածության կամ թմրամիջոցների օգտագործման վիճակի զննություն անցնելուց խուսափելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափով կամ տրանսպորտային բոլոր միջոցները վարելու իրավունքից զրկում մեկ տարի ժամանակով:

Նույն արարքները տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր հիսուն տոկոսի չափով:

(02.07.91, 02.09.93 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։