Հոդված 131. Երթևեկության կանոնները հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից խախտելը
Հոդված 131. Երթևեկության կանոնները հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից խախտելը
Հետիոտների կողմից ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, բանուկ մասը չսահմանված տեղերով անցնելը, ինչպես նաև մոպեդներ և հեծանիվներ վարող անձանց, սայլապանների ու ճանապարհներից օգտվող մյուս անձանց կողմից անցնելը, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, գերադասության ճանապարհանշանների, արգելիչ կամ կարգադրիչ ճանապարհանշանների պահանջները չպահպանելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով:
Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց կողմից ճանապարհային երթևեկության այն կանոնների խախտումները, որոնք ստեղծել են վթարային իրադրություն`
առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսից մինչև տասը տոկոսի չափով:
(10.03.90, 02.09.93 խմբագրությամբ)