Հոդված 132. Անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցները գիծ բաց թողնելը և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների մյուս խախտումները
Հոդված 132. Անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցները գիծ բաց թողնելը և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների մյուս խախտումները
Արգելակման համակարգի կամ ղեկի կառավարման անսարքություններ ունեցող, կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված, կամ սահմանված կարգով չգրանցված, կամ պետական տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոցները շահագործման թույլատրելը /գիծ բաց թողնելը/`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով` ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների կամ այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար:
Առանց պետհամարանիշի, կեղծված, ինքնաշեն, փոխարինված, անընթեռնելի կամ չթույլատրվող նշագրումներ ունեցող պետհամարանիշերով տրանսպորտային միջոցները շահագործման թույլատրելը` առաջացնում է տուգանքի նշանակում սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև վաթսունհինգ տոկոսի չափով:
(02.07.91, 02.09.93 խմբագրությամբ)