Հոդված 146. Ռադիոկայանքների տեղակայումը և շահագործումը առանց գրանցման կամ առանց թույլտվության
Հոդված 146. Ռադիոկայանքների տեղակայումը և շահագործումը առանց գրանցման կամ առանց թույլտվության
Առանց պատշաճ գրանցման կամ առանց թույլտվության (այն դեպքերում, երբ դա պահանջվում է) ռադիոտրանսլյացիոն հանգույցի տեղակայումն ու շահագործումը, անկախ նրա հզորությունից`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի չափով:
Առանց պատշաճ գրանցման կամ առանց թույլտվության (այն դեպքերում, երբ դա պահանջվում է) ռադիոտրանսլյացիոն կետի տեղակայումն ու շահագործումը, անկախ այն ռադիոտրանսլյացիոն հանգույցի գերատեսչական պատկանելությունից, որից նա տեղակայված է`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)