Անցնել բովանդակությանը

Հոդված 212. Բափհ-ի պաշտոնատար անձանց կողմից զինապարտների և զորակոչիկների հաշմանդամության վերաբերյալ տեղեկություններ չհաղորդելը

գործել է մինչև 1993-08-21Բացել ARLIS-ում

Հոդված 212. Բափհ-ի պաշտոնատար անձանց կողմից զինապարտների և զորակոչիկների հաշմանդամության վերաբերյալ տեղեկություններ չհաղորդելը

Բժշկա-աշխատանքային փորձաքննական հանձնաժողովների պաշտոնատար անձանց կողմից, որոնց վրա դրված է հաշմանդամ ճանաչված բոլոր զինապարտների և զորակոչիկների մասին, անկախ հաշմանդամության խմբից, պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների սոցիալական ապահովության բաժինների միջոցով զինվորական կոմիսարիատներին տեղեկություններ հաղորդելու պարտականությունը, այդ տեղեկությունները չհաղորդելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:

(02.09.93 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։