Անցնել բովանդակությանը

Հոդված 213. Զինապարտների և զորակոչիկների քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխությունների մասին տեղեկությունները ԶԱԳՍ-ի մարմինների պաշտոնատար անձանց կողմից չհաղորդելը

գործել է մինչև 1993-08-21Բացել ARLIS-ում

Հոդված 213. Զինապարտների և զորակոչիկների քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխությունների մասին տեղեկությունները ԶԱԳՍ-ի մարմինների պաշտոնատար անձանց կողմից չհաղորդելը

Զինապարտների և զորակոչիկների կողմից ազգանունները, անունները, հայրանունները փոխելու մասին, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ծննդյան տարեթվի ու ծննդավայրի վերաբերյալ փոփոխություններ մտցնելու մասին, ինչպես նաև զինապարտների և զորակոչիկների մահվան գրանցման դեպքերի մասին շրջանային (քաղաքային) զինվորական կոմիսարիատներին քաղաքացիական կացության ակտերի գրանցման (զագս) մարմինների պաշտոնատար անձանց կողմից տեղեկություններ չհաղորդելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:

(02.09.93 խմբագրությամբ)

հատված iii

վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու համար լիազորված մարմինները

գ լ ու խ xV

հիմնական դրույթներ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։