Հոդված 232.1. Էներգապետհսկողության մարմինները
Հոդված 232.1. Էներգապետհսկողության մարմինները
Էներգապետհսկողության մարմինները քննում են սույն օրենսգրքի 99-104, 104.1, 104.2, 105, 106 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Էներգապետհսկողության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն` էներգապետհսկողության գլխավոր պետական տեսուչը կամ տարածքային մարմինների ավագ պետական տեսուչները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկից մինչև տասնապատիկը.
էներգապետհսկողության տարածքային մարմինների պետական տեսուչները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քառապատիկը:
(ընդունվել է 25.05.95)