Անցնել բովանդակությանը

Հոդված 28. Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի, ստացված շահույթի (եկամտի) բռնագրավումը

գործել է մինչև 1993-08-21Բացել ARLIS-ում

Հոդված 28. Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի, ստացված շահույթի (եկամտի) բռնագրավումը

Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի, ստացված շահույթի (եկամտի) բռնագրավումն այն է, որ այդ առարկան, շահույթը (եկամուտը) հարկադիր կարգով անհատույց դարձվում է պետական սեփականություն: Բռնագրավվել կարող է միայն այն առարկան, շահույթը (եկամուտը), որը խախտողի անձնական սեփականությունն է, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով այլ բան չի նախատեսված:

Հրազենի, որսի այլ գործիքների և զինամթերքի բռնագրավում չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնց համար որսորդությունը գոյության հիմնական աղբյուրն է:

Բռնագրավում կիրառելու կարգը, բռնագրավման ոչ ենթակա առարկաների ցանկը սահմանվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ:

(11.05.92 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։