Հոդված 286. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման գանգատարկման իրավունքը
Հոդված 286. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման գանգատարկման իրավունքը
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը կարող է գանգատարկվել այն անձի կողմից, որի նկատմամբ այն կայացվել է, ինչպես նաև տուժողի կողմից:
Վարչական տույժ նշանակելու մասին դատարանի (դատավորի) որոշումը վերջնական է և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի կարգով գանգատարկման ենթակա չէ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով նախատեսված դեպքերի:
(01.07.91 խմբագրությամբ)