Անցնել բովանդակությանը

Հոդված 310. Բռնագրավման մասին որոշման կատարումն իրականացնող մարմինները

գործել է մինչև 1993-08-21Բացել ARLIS-ում

Հոդված 310. Բռնագրավման մասին որոշման կատարումն իրականացնող մարմինները

Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի, ստացված շահույթի (եկամտի) բռնագրավման մասին որոշումն ի կատար են ածում`

շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարաններին առընթեր դատական կատարածուները ` սույն օրենսգրքի 147, 162, 162.1, 162.2, 163, 174.1, 179 հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում. ներքին գործերի մարմինների` դրա համար լիազորված անձինք` սույն օրենսգրքի 165, 166, 172.1, 173, 186, 190 հոդվածներով, 191 հոդվածի երկրորդ մասով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.

որսի կանոնների պահպանման նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինների` դրա համար լիազորված անձինք սույն օրենսգրքի 88 և 168 հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.

այն ձեռնարկությունների և կազմակերպությունների` դրա համար լիազորված անձինք, որոնց վրա դրված է բռնագրավված մուշտակամորթ գիշակեր գազանների և այդ կենդանիների մորթիների ընդունումը, ֆինանսական մարմնի ներկայացուցչի և պետական անասնաբուժական հսկողության ներկայացուցչի հետ համատեղ` սույն օրենսգրքի 171 հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու դեպքում.

մաքսային մարմինների` դրա համար լիազորված անձինք` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 93-97 հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.

էներգապետհսկողության մարմինների` դրա համար լիազորված անձինք` սույն օրենսգրքի 104 հոդվածի երկրորդ մասով և 104.2 հոդվածով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.

օդային տրանսպորտի մարմինների` դրա համար լիազորված անձինք` սույն օրենսգրքի 118 հոդվածով, 119 հոդվածի երկրորդ մասով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.

հարկային պետական տեսչության մարմինների` դրա համար լիազորված անձիք` սույն օրենսգրքի 169, 170, 170.1 հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում:

(11.05.92, 18.08.93, 25.06.95 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։