Հոդված 60. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման կանոններն ու պահանջները խախտելը
Հոդված 60. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման կանոններն ու պահանջները խախտելը
Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման կանոններն ու պահանջները խախտելը, որը կարող է հանգեցնել կամ հանգեցրել է օգտակար հանածոների հետախուզված պաշարների կամ հանքարդյունահանող ձեռնարկությունների, ինչպես նաև օգտակար հանածոների հանույթի հետ չկապված ստորերկրյա կառուցվածքների շինարարության և շահագործման պայմանների ոչ հավաստի գնահատման, երկրաբանական փաստաթղթերը, օգտակար հանածոների և կեռնի (հանուկի) փորձանմուշների կրկնօրինակները կորցնելը, որոնք անհրաժեշտ են ընդերքի հետագա երկրաբանական ուսումնասիրման և հանքավայրերի մշակման համար`
առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.09.93 խմբագրությամբ)