Հոդված 66. Ծառերն ու թփերը ապօրինաբար կտրելը և վնասելը, անտառային կուլտուրաներն ու մատղաշը ոչնչացնելը և վնասելը
Հոդված 66. Ծառերն ու թփերը ապօրինաբար կտրելը և վնասելը, անտառային կուլտուրաներն ու մատղաշը ոչնչացնելը և վնասելը
Անտառատնկարաններում և տնկադաշտերում ծառերն ու թփերը ապօրինաբար կտրելը և վնասելը, անտառային կուլտուրաները, սերմնաբույսերը կամ տնկիները, ինչպես նաև անտառավերականգնման համար նախատեսված տարածություններում բնական ծագում ունեցող մատղաշի ինքնացանքը ոչնչացնելը կամ վնասելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուր հիսուն տոկոսից մինչև եռապատիկը:
(04.06.91, 02.09.93 խմբագրությամբ)