Հոդված 83. Տրանսպորտային և այլ փոխադրամիջոցները շահագործման հանձնելը դրանց արտանետումներում աղտոտող նյութերի պարունակության նորմատիվների գերազանցումով
Հոդված 83. Տրանսպորտային և այլ փոխադրամիջոցները շահագործման հանձնելը դրանց արտանետումներում աղտոտող նյութերի պարունակության նորմատիվների գերազանցումով
Ավտոմոբիլները, ինքնաթիռները և մյուս փոխադրամիջոցներն ու կայանքները շահագործման հանձնելը, որոնց արտանետումներում աղտոտող նյութերի պարունակությունը, ինչպես նաև աշխատանքի ժամանակ դրանց առաջացրած աղմուկի մակարդակը գերազանցում են սահմանված նորմատիվները`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:
(հոդ. 83 փոփ. 02.09.93, 06.11.02 ՀՕ-459-Ն օրենքներ)