Հոդված 89. Ապօրինաբար ձկնորսությամբ և ջրային որսորդության այլ տեսակներով զբաղվելը
Հոդված 89. Ապօրինաբար ձկնորսությամբ և ջրային որսորդության այլ տեսակներով զբաղվելը
Ջրամբարներում և դրանց հարող ջրերում ձկան, գազանների և ջրային այլ որսով զբաղվելը առանց թույլտվության, կամ արգելված ժամանակ, կամ չթույլատրված վայրերում, կամ չթույլատրված գործիքներով, եղանակներով ու ձևերով, եթե հասցված վնասը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև կրկնապատիկը` որսի միջոցով ձեռք բերվածի, որսի գործիքների, լողունակ միջոցների և դրանց բոլոր այն պատկանելիքների բռնագրավմամբ, որոնք խախտումները կատարելու գործիք են հանդիսացել:
(02.09.93 խմբագրությամբ)