Անցնել բովանդակությանը
ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԳլուխ 7 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ

Հոդված 67. Փրկարարական ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 67. Փրկարարական ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքները

(վերնագիրը խմբ. 02.10.25 ՀՕ-320-Ն)

1. Փրկարարական ծառայողի նկատմամբ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կիրառվում են խրախուսանքի հետևյալ տեսակները.

1) մեդալով կամ կրծքանշանով պարգևատրում․

2) վաղաժամկետ կոչումի շնորհում։

2. Լիազոր մարմնի վետերանների խորհրդի կամ Փրկարար ծառայության տնօրենի միջնորդությամբ լիազոր մարմնի ղեկավարը կարող է կիրառել`

1) պաշտոնաթող փրկարարական ծառայողի նկատմամբ՝ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված խրախուսանքի տեսակները.

2) պաշտոնաթող (պահեստի) փրկարարական ծառայողի և այլ ծառայությունների ծառայողների նկատմամբ՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխանության, ունեցած պահեստի կոչումից կամ դասային աստիճանից մեկ աստիճան բարձր՝ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «դ» կամ «ե» կետերով նախատեսված փրկարարական ծառայության կոչումներ` «փրկարարական ծառայության» բառերից հետո ավելացնելով «պատվավոր» բառը:

3. Լիազոր մարմնի ղեկավարը սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կարող է կիրառել նաև գործընկեր այլ պետությունների՝ արտակարգ իրավիճակների ու քաղաքացիական պաշտպանության ոլորտների պետական մարմինների ծառայողների նկատմամբ:

4. Փրկարարական ծառայողին շնորհվող մեդալի և կրծքանշանի տեսակները, ձևերը և շնորհման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված խրախուսանքի տեսակը ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ:

6․ Փրկարարական ծառայողի նկատմամբ միաժամանակ կարող են կիրառվել խրախուսանքի մի քանի տեսակներ:

7․ Փրկարարական ծառայողի նկատմամբ խրախուսանք կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը: Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «շնորհակալության հայտարարում» խրախուսանքի տեսակի կիրառման լիազորությունը կարող է պատվիրակվել փրկարարական ծառայության բարձրագույն և գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողներին։

8․ Փրկարար ծառայության տնօրենի և նրա տեղակալների նկատմամբ խրախուսանքները կիրառում է նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

9․ Փրկարարական ծառայության իջեցված կոչումները վերականգնվում են տույժի հանման հետ միաժամանակ` անկախ զբաղեցրած պաշտոնից։

(67-րդ հոդվածը խմբ. 02.10.25 ՀՕ-320-Ն)

(02.10.25 ՀՕ-320-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։