Հոդված 85.23. Ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձը
Հոդված 85.23. Ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձը
1. Ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձը՝
1) նշանակում է ծառայողական քննություն.
2) սահմանում է ծառայողական քննությամբ պարզաբանման ենթակա հարցերը.
3) անհրաժեշտության դեպքում ներկայացնում է հիմնավորումներ, փաստաթղթեր.
4) ըստ անհրաժեշտության՝ տեղեկանում է ծառայողական քննության ընթացքին.
5) միացնում է ծառայողական քննության նյութերը կամ մաս է անջատում.
6) կասեցնում է ծառայողական քննությունը.
7) վերսկսում է ծառայողական քննությունը.
8) դադարեցնում է ծառայողական քննությունը.
9) իրավասու ստորաբաժանման ղեկավարի առաջարկությամբ այլ պետական մարմիններից, կազմակերպություններից, հիմնարկներից կամ քաղաքացիներից պահանջում և ստանում է փաստաթղթեր, նյութեր, տվյալներ.
10) իրավասու ստորաբաժանման ղեկավարի առաջարկությամբ դիմում է այլ պետական մարմիններ՝ մասնագետ, փորձագետ կամ թարգմանիչ ներգրավելու համար։
2. Ծառայողական քննություն նշանակող անձը ծառայողական քննությունն անցկացնելու ժամկետով կարող է կասեցնել փրկարարական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը` պահպանելով փրկարարական ծառայողի վարձատրությունը: Փրկարարական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը կարող է կասեցվել այն դեպքում, երբ առկա են բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ, պաշտոնավարումը շարունակելով, նա կխոչընդոտի ծառայողական քննությունը կամ իր լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ կկատարի նոր խախտում։